00:00:00

ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրած պատգամավորների թիվը հասավ 16-ի

16:54, 09 հոկտեմբեր 2018

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը նույնպես միացավ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պատգամավորների ստորագրած հայտարարությանը: Այսպիսով՝ պատգամավորների թիվը հասավ 16-ի: Հիշեցնենք, հայտարարության մեջ ասված է. «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: Հայտարարությունը ստորագրել են. Աշոտ Արսենյան Ալիկ Սարգսյան Արտակ Սարգսյան Արման Սահակյան Տաճատ Վարդապետյան Հակոբ Գառնիկի Հակոբյան Շիրակ Թորոսյան Կնյազ Հասանով Արսեն Միխայլով Հարություն Կարապողոսյան Սամվել Ալեքսանյան Նահապետ Գեւորգյան Արայիկ Գրիգորյան Իշխան Զաքարյան Ավետ Սարգսյան Ռաֆիկ Գրիգորյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր