00:00:00

Վերջին 9 ամիսներին Վայոց ձորում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով մոտ 5 մլն դրամ է վերականգնվել. Դատախազություն

15:18, 09 հոկտեմբեր 2018 Իրավական

Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Վայոց ձորի մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների դեպքերի վերաբերյալ  մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է  թվով 17 քրեական գործ, որը 2017 թվականի նույն ժամանակվա ցուցանիշից  ավելի է 14-ով կամ գրեթե 6 անգամ: Եվս 2 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից: Նշված քրեական գործերով 5 անձի նկատմամբ /համայնքի ղեկավար, մարզպետարանի վարչության  պետ,  դպրոցի  նախկին տնօրեն,   հաշվապահ, ՓԲԸ  նյութական պատասխանատու անձ/ հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ: 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դատարանում քննված 2 քրեական գործով դատապարտվել է 4 անձ /համայնքի 1 նախկին ղեկավար,  «Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի 2  նախկին տնօրեններն ու հաշվապահը/: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, արձանագրվել են հիմնականում կրթության, տրանսպորտի, սոցիալական ապահովության  և տեղական ինքնակառավարման ոլորտներում: Ընդհանուր առմամբ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի  հանցագործություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 1.902.000 ՀՀ դրամ գումար, ևս 3.482.000 ՀՀ դրամ  գումար վերականգնվել է համայնքային բյուջե: Համեմատության համար նշվում է, որ 2017 թվականի  նույն ժամանակահատվածում  ՀՀ պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 78.380 ՀՀ դրամ, իսկ համայնքային բյուջե` 1.050.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն կատարելիս քաղաքացիների կողմից կատարված վճարումները հափշտակելու դեպքի վերաբերյալ  քննվող քրեական գործով «Մ...» ԲԲԸ տնօրենի կողմից  պատրաստակամություն է հայտնվել պետությանը պատճառված վնասից հատուցել  10.000.000 ՀՀ դրամը: Վերոգրյալից բացի, պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով  տրվել են թվով 8 նախազգուշացումներ` ՀՀ պետական բյուջե վերականգնելով իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված 2.818.000 ՀՀ դրամի վնասը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր