00:00:00

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան- Ծառուկյան հանդիպման մասին

23:41, 08 հոկտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է Արման Եղոյանը: Հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող Կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ և քննարկել ներքաղաքական հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր