00:00:00

Ուշագրավ վերադասավորումներ ՀՀԿ-ում․«որտեղ են ուզում մեզ գցած լինել»

21:32, 08 հոկտեմբեր 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ այսօր տարածել են հայտարարություն, որ հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում են, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Մասնավորապես նման բովանդակությամբ հայտարարություն էր տարածել ԱԺ գործարար պատգամավոր Արման Սահակյանը։ Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Ալիկ Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ այսօրվանից ԱԺ չի գալու եւ ըստ էության դադարեցնում է անդամակցությունը ՀՀԿ խմբակցությանը։ Ուշագրավ էր նախկին դատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը։ Վերջինս հիշեցնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը թերահավատորեն էր վերաբերվում, քննադատում Փաշինյանին։ Այսօր արդեն Կոստանյանը պնդում է, որ Փաշինյանն ազնիվ է, եւ աջակցում է նրան։ Ի դեպ պատգամավորական մանդատը Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն կվերցնի Մարտուն Գրիգորյանը, ով եւս կլքի ՀՀԿ խմբակցությունը։ Փաշինյանը հասցրել է գրառում անել, հայտարարելով, որ պետք է քաջալերել այդ պատգամավորներին եւ ոչ թե մեղադրել։ Փաշինյանը մեկնաբանել է, որ նրանք կատարում են ժողովրդի պահանջը։ Ինչը ստիպեց ՀՀԿ այս թեւին գնալ նման քայլի։ Պնդումները, թե ՀՀԿ-ականները ավելի պետականամետ են դարձել, եւ մտագոհ են երկրի ու ժողովրդի ճակատագրով մեղմ ասած իրատեսական չէ։ Նույն Կոստանյանն Գեւորգն ու այսօր արդեն խորտակվող նավը լքողները իրենց քայլերով նախկինում ցույց են տվել, որ բնավ մտահոգ չեն ՀՀ քաղաքացու խնդրով։ Երկրում ստեղծված իրավիճակն իսկապես պայթունավտանգ է, եւ որ հանգուցալուծումը որքան շուտ տեղի ունենա, այնքան լավ։ Սակայն չպետք է մոռանալ այն հանգամանքը, թե ովքեր են ՀՀԿ խմբակցության այն առաջամարտիկները, ովքեր ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու կողմնակիցն են։ Հասարակությունը քաջ գիտակցում է, թե ում էր պետք, եւ հատկապես ում շնորհիվ էին Կոստանյանը, Սահակյանն ու մյուսները ստացել պատգամավորի իրենց մանդատը, որը ժողովրդին երբեք չեն էլ ծառայեցրել։ Կա նաեւ երրորդ տարբերակը։ ՀՀԿ-ականների Այդ հայտարարությունից հետո, առավել արդիական է դառնում հայտնի անեկդոտից հատված՝ «որտեղ են ուզում մեզ գցած լինել»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր