00:00:00

«Ռեֆորմիստների» կուսակցությունը կողմ է դեկտեմբերին արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացմանը

20:37, 08 հոկտեմբեր 2018

«Ռեֆորմիստների» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում աջակցություն է հայտնել Ազգային ժողովի վաղաժամկետ արձակմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, առկա ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին մեր քաղաքացիների կողմից արտահայտված հրապարակային ցանկությունը՝ Ռեֆորմիստների կուսակցությունը, իր ծրագրային դրույթներում ունենալով կայունության և պետականամետության բարձր սկզբունքներ, կողմ է արտահայտվում Ազգային Ժողովի վաղաժամկետ արձակմանը և դեկտեմբերին Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ ձգտելով երկրում հաստատել ժողովրդավարական արժեքներով կառավարվող պետական համակարգ: Ռեֆորմիստների կուսակցությունը միաժամանակ հույս է հայտնում, որ երկրի համար այս բախտորոշ փուլում բոլոր քաղաքական ուժերին կհաջողվի երկխոսության  և փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնել Ազգային Ժողովի նոր ընտրություններ և ձևավորել ժողովրդի կամքը արտահայտող նոր խորհրդարան»,-ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր