00:00:00

Մանդատը վերցնելուց հետո դուրս եմ գալու ԱԺ ՀՀԿ խմբակցությունից․ Մարտուն Գրիգորյան

17:55, 08 հոկտեմբեր 2018

«Ես ռեյտինգայինով ընտրված պատգամավոր եմ: Այս օրերին մենք քննարկել ենք թիմով՝ արդյո՞ք պետք է վերցնել մանդատն այս երկու ամսվա համար, քննարկում եմ ունեցել  և՛ թիմակիցների հետ և՛ իմ ընտրողների որոշակի զանգվածի հետ: Բոլորի կարծիքը եղել է միանշանակ վերցնել մանդատը, քանի որ մոտ 11.000 մարդ վստահել և քվեարկել է իմ օգտին, այդ մարդկանց առջև պատասխանատվություն ունեմ, էս մանդատը ժողովրդինն է:  Մանդատը մինչ այս Ֆելիքս Ցոլակյանի մոտ  գտնվելով ծառայել է ժողովրդին, ինձ մոտ  էլ գտնվելով անվերապահորեն ծառայելու է ժողովրդին՝ ոչ միայն ԱԺ-ում, այլև բոլոր հարթակներում՝ արտահայտելով ժողովրդի կամքը»։ Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում եք արդյո՞ք վերցնել պատգամավորական մանդատը։ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո պատգամավորի մանդատը թափուր էր մնացել։ Մարտուն Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու, սակայն անցողիկ շեմը չէր հաղթահարել։ Հարցին, թե մնալու ե՞ք ՀՀԿ խմբակցությունում Մարտուն Գրիգորյանը տվեց հետեւյալ պատասխանը․«Ես Հանրապետական կուսակցության անդամ չեմ ու չեմ եղել երբևէ: Մանդատը վերցնելուց հետո դուրս եմ գալու ԱԺ հանրապետական խմբակցությունից և թեկուզ 2 ամիս կամ 1 օր աշխատելու եմ որպես անկախ պատգամավոր՝ գործելով խղճիս մտոք և ժողովրդի կամքով»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր