00:00:00

Հուզական նույն «լեզվաբանությամբ» հակադարձելն անշնորհակալ գործ է. ոստիկանության պարզաբանումը

17:44, 08 հոկտեմբեր 2018

Զանգվածային լրատվամիջոցներից մեկը հանրությանն է փոխանցել «հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու» Նարինե Դիլբարյանի մտահոգությունը նախորդը օրը կատարված հրազենով սպանության կապակցությամբ: Մտահոգությունը հասկանալի ու բոլորինս է, անհասկանալին «ՀՀ իրավական համակարգը ցնցակաթվածների մեջ է» հուզանյարդաբանական բնորոշումն ու «ոստիկանության կրավորական դիրքի» և ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` «շառից, փորձանքից հեռու չմիջամտության» վերաբերյալ անհիմն ու անպատասխանատու հայտարարությունները: Հուզական նույն «լեզվաբանությամբ» հակադարձելն անշնորհակալ գործ է, ուստի պարզապես դիմենք թվերին. մայիսի 10-ից մինչ օրս, այն է` Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնին նշանակելուց հետո, արձանագրվել է հրազենով կատարված սպանության 3 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրազենով կատարվել է 9 սպանություն: Թվերն ինքներդ համեմատեք, իսկ լրատվամիջոցներին, փորձագետներին, վերլուծաբաններին և ընդհանրապես բոլոր մտահոգներին կրկին ու կրկին խնդրում ենք ձեռնպահ մնալ հապճեպ արձագանքներից, սիրողական մեկնաբանություններից և հիմնազուրկ գնահատականներից: Հանրությունը սպասում և արժանի է իրողությունների խորքային ու ճշմարիտ գնահատման, ինչը կարող են անել բացառապես ոլորտին գիտակ պրոֆեսիոնալները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր