00:00:00

Հետքի վրա ենք. ՔԿ նախագահը՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի սկանդալային գաղտնալսման մասին

17:27, 08 հոկտեմբեր 2018

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում համապատասխան փորձաքննություններ են նշանակված և ընթանում է նախաքննություն: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ Նա ասաց, որ այս գործով փորձաքննություններ իրականացնելու գործընթացում միջազգային փորձագետներ ներգրավելու անհրաժեշտություն չկա, քանի որ հայ մասնագետները պրոֆեսիոնալ են։ Գրիգորյանը դժվարացավ մանրամասներ հաղորդել՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիության սկզբունքը և ասաց, որ արդեն իսկ կազմվել է հարցաքննվող անձանց շրջանակը, փորձաքննությունները և այլն։ «Քրեական գործի առանձնահատկությունից ելնելով՝ ես չեմ կարող ասել, թե ովքեր են հարցաքննվող անձինք, ինչ ցուցմունք են նրանք տվել։ Ինչ վերաբերում է առգրավումներին, ձեզ հայտնի է, թե ինչ խուզարկություններ են կատարվել, ինչ գործողություններ են արվել։ Այս փուլում մանրամասներ հայտնելը ճիշտ չէ», - ասաց Գրիգորյանը։ Հարցին, թե հետքի վրա՞ են, Գրիգորյանը պատասխանեց կարճ. «Իհարկե»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր