00:00:00

Աննա Հակոբյանն իր նպատակների ճանապարհը ճիշտ չի ընտրել. Բաքվի արձագանքը՝ Արցախում սպասվող ռուս կանանց այցին

03:28, 06 հոկտեմբեր 2018

«Որպես կին ու մայր, ես ինքս հասկանում եմ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում արված կոչը՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն է իբրեւ երիտասարդ զինվորների, անմեղ տղաների մահը կանխելը»: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաեւան՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում սպասվող ռուս կանանց այցին Արցախ, հայտնում է Interfax գործակալության ադրբեջաներեն ծառայությունը: Աբդուլաեւան նշել է, որ Աննա Հակոբյանն իր նպատակների ճանապարհը ճիշտ չի ընտրել, քանի որ  անհրաժեշտ է առաջին հերթին հայ կանանց կոչ անել դադարել իրենց որդիներին ուղարկել օկուպացված տարածքներ: Նաեւ հավելել է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ այդ այցը կանխելու հետ կապված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր