00:00:00

ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. քննարկվել է ներքաղաքական վիճակը

02:10, 06 հոկտեմբեր 2018

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ  Սարգսյանը: Կուսակցության մամուլի գրասենյակից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները: Ներկայացվել են տեղեկություններ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվեց նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր