00:00:00

Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան

01:44, 06 հոկտեմբեր 2018

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան:
Բաքվում Մակրոնի բանակցությունների հիմնական թեմաներն են Լեռնային Ղարաբաղի կարգավորումը եւ ծովային պարեկային նավերի մատակարարման ռազմատեխնիկական գործարքը:
Ադրբեջանը հետաքրքված է ֆրանսիական Naval Group-ից երեք Gowind, Adroit (OPV 90) ծովային պարեկային նավերի գնմամբ, որոնք կառուցվելու են Բաքվի նավաշինարարական գործարանում: Գործարքի գումարը 400-500 մլն եվրո է:
Ավելի վաղ haqqin.az-ը գրել էր, որ Ֆրանսիան փորձում է Ադրբեջանին համոզել,  որ 87 մ երկրարությամբ OPV 90-ը լավ տարբերակ է, քանի որ կարող է մի շարք քաղաքացիական եւ ռազմական առաքելություններ իրականացնել, ներառյալ ծովի շարժման հսկողությունը, ծովային ռեսուրսների պահպանությունը, որոնողափրկարարական գործողությունները, ինչպես նաեւ հումանիտար օգնություն ցույց տալ:
Այցերի ժամկետները դեռ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ հոկտեմբերի 11-ից 12-ը Մակրոնը կմասնակցի Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքներին, իսկ մինչ այդ պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր