00:00:00

Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել «Թվիթեր»-ում

23:45, 05 հոկտեմբեր 2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայերենով գրառումներ է կատարել: Էմանուել Մակրոնը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել, որոնցից երկուսը՝ նաև հայերենով: «Շառլ  Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը: Նա, ով գիտեր պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց,  լռում էին այդ մասին»,- ասված է Մակրոնի գրառումներից մեկում:  «Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը: «Դեռ երկար ժամանակ միլիոնավոր տղամարդիկ և կանայք կծնվեն՝ իրենց հիշողության մի անկյունում ունենալով Շառլ Ազնավուրի երաժշտությունն ու խոսքերը, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»,- ասված է Էմանուել Մակրոնի մեկ այլ գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր