00:00:00

Արմեն Սարգսյանը ստորագրել է 3 նախարարների նշանակման հրամանագրերը

03:11, 05 հոկտեմբեր 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնցով նոր նախարարներ է նշանակել: Այսպես, հրամանագրերից մեկով՝ Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններին կողմ քվեարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարների ու մարզպետների պաշտոններից ազատելու մասին: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնն զբաղեցնում էր ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը, ՏԿՏՏ-ը՝ ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը, իսկ ԱԻՆ-ը՝ ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր