00:00:00

Ծառուկյանի հանդիպումը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ ավարտվեց

01:34, 05 հոկտեմբեր 2018

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը քիչ առաջ ավարտվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ  Ծառուկյանի մամուլի  խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Ծառուկյանը հանդիպումը կազմակերպել էր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի օգտին քվեարկության և հաջորդած իրադարձությունների մանրամասներին տեղեկանալու համար: Իվետա Տոնոյանը նշեց, որ հանդիպման արդյունքի մասին կտեղեկացնեն ավելի ուշ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ  Իվետա Տոնոյանը իր Ֆեյսբուքի էջում գրել էր. «Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր