00:00:00

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելու առաջարկը

22:06, 04 հոկտեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը կնշանակվի նույն գերատեսչության նախարար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Հակոբ Արշակյանը: «Այո, եղել է նման առաջարկ: Այն ընդունել եմ, բայց հրամանի մասին տեղյակ չեմ դեռ»,- ասաց Արշակյանը: Կենսագրական տվյալներ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1985թ. ապրիլի 16, ք. Երևան  Կրթություն  2005 - 2009 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ): 2009 - 2011 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):  Աշխատանքային գործունեություն  2008 - 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2010 – 2012 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer): 2012 – 2017 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):  2018 թ. հունվար – մայիս - «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:  Այլ տվյալներ 2003 - 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:  2014թ. - «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ: 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:  Կուսակցական պատկանելություն 2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ: Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր