00:00:00

Ես պատրաստ եմ վարչապետին ապագայում եւս աջակցել օրինականության պահպանման հարցում եւ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու հարցում. Աշոտյան

21:20, 04 հոկտեմբեր 2018

Եթե խոսքն արդար հետաքննության մասին է, ապա պետք չէ ոչ հարիր մանիպուլյացիաներով փորձել բարձրացրած խնդիրը քաղաքականացնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իր հայտարարության վերաբերյալ վարչապետի անդրադարձին։ «Ես Ազգային ժողովում չեմ ասել բռնություն բառը եւ մանիպուլյացիա եմ դիտարկում, երբ ոստիկանությունը եւ որոշ լրատվամիջոցներ բռնություն բառն են հերքում: Իմ ելույթում «տեղի ունեցածով» բառն է օգտագործվել, եւ Ռուզաննա Առաքելյանը հաստատել է, որ վեճ եղել է: Բռնության մասին խոսք չի եղել ոչ իր կողմից, ոչ էլ իմ կողմից ելույթում։ Այնպես որ բռնությունը պետք չի հերքել, բռնության մասին խոսք չի եղել։ Եթե խոսքն արդար հետաքննության մասին է, ապա պետք չէ ոչ հարիր մանիպուլյացիաներով փորձել բարձրացրած խնդիրը քաղաքականացնել»,– ասաց Արմեն Աշոտյանը։ Անդրադառնալով հոկտեմբերի 2–ին մեքենաների վնասման վերաբերյալ հայտարարությանը, Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ինքը չի ասել՝ Ազգային ժողովին պատկանող մեքենաներն են վնասվել. «Չգիտեմ՝ ինչու են այդպես ընկալել խնդիրը, խոչընդոտվել է պատգամավորների մուտքը, վնասվել են մեքենաներ, եւ ես ընդամենը հորդորել էի վարչապետին հանձնարարել ոստիկանությանը զբաղվել հարցերով»։ ՀՀԿ–ական պատգամավորի կարծիքով, վարչապետին սատարող որոշ լրատվամիջոցների կողմից ջղաձիգ ռեակցիա է եղել: «Ես պատրաստ եմ վարչապետին ապագայում եւս աջակցել օրինականության պահպանման հարցում եւ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու հարցում, որովհետեւ զարմանալի էր, որ վարչապետն իր մամուլի ծառայության կողմից ահազանգեր չէր ստացել նման միջադեպերի մասին»,- ասաց նա: Նշենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր