00:00:00

Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման դրական միտումները. Զախարովա

20:20, 04 հոկտեմբեր 2018

Ռուսաստանը ողջունում Է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվում են ԼՂ հակամարտության կարգավորման գործում»,-ասել Է դիվանագետը:-«Այժմ կարեւոր Է դրանք զարգացնել եւ չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես տեղ Է գտել վերջին ժամանակներս»: «Մեր կողմից անհրաժեշտ ողջ աջակցությունն ենք ցուցաբերելու այդ դրական միտումներին»,-ընդգծել Է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր