00:00:00

Փաստեմ, որ ես իրավացի էի․ Աշոտյանն ուղղակի պնդում է, բայց չի հրապարակում իրավախախտումները

19:32, 04 հոկտեմբեր 2018

Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան անդրադարձել երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրների մասին: Այս մասին ասված է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի Facebook-յան գրառման մեջ։ Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում նման հետեւողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գրառումներում եւ ինձ չվերագրի բաներ, որ ես չեմ ասել, մասնավորապես՝ ապակիների ջարդելու հետ կապված: Կարճ հիշեցում եւ պարզաբանումներ:
  1. ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մասով
Մինչ մեր հարցուպատասխանը մամուլն արդեն անդրադարձել էր (http://www.slaq.am/arm/news/1276117/ 7 եւ https://www.yerkir.am/news/view/157940.html ), որ պատգամավորի մասնակցությամբ միջադեպ է եղել, որի արդյունքում պատգամավորի աշխատանքը խոչընդոտվել է: Ես իմ հարցում օգտագործել եմ «երեկ տեղի ունեցածով» բնորոշումը, եւ ոչ թե պետական քարոզչամեքենայի կողմից հրամցվող բռնություն բառը: Հիմա որոշ զլմ-ներ եւ ոստիկանությունը հերքում են բռնությունը, բայց փաստացի հաստատում միջադեպը: Ուստի փաստեմ, որ ես ԻՐԱՎԱՑԻ էի: Կխնդրեմ վարչապետին հրահանգել ոստիկանությանը պարզելու, թե այդ միջադեպի արդյունքում ովքեր են խոչընդոտել Ռուզաննա Առաքելյանի, ինչպես նաեւ այլ պատգամավորների պարտականությունների կատարմանը: Մի փոքր հուշում էլ անեմ՝ նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը նայեք»,- ասված է Աշոտյանի գրառման մեջ: Հիշեցնենք, որ ինքը՝ Ռուզան Առաքելյանը հերքել էր, որ հարձակում չի եղել՝ խնդրելով ոստիկանությանը ոչ այցելել, ոչ էլ հրավիրել իրեն ոստիկանություն։ Այնուհետեւ վարչապետը կոչ էր արել Աշոտյանին հատ-հատ ներկայացնել իրավախախտումների դեպքերը։
  1. Ավտոմեքենաների մասով Արշոյանը գրում է․
«Երեկ ԱԺ-ում նույն հարցուպատասխանի ժամանակ ասել եմ, որ «մեքենաներ են վնասվել»: Եվ խոսքը չէր գնում ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ զլմ-ներ ուղղորդված փորձեցին ներկայացնել: Նույն թեմային երեկ, մինչեւ վարչապետի այսօրվա գրառումը, անդրադարձել է նաեւ մամուլը (տես՝ www.hraparak.am կայքի ԵՐԵԿ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽԱԶԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԻՋԵՑՐԵԼ՝ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՆԻՎՆԵՐԸ հրապարակումը, որտեղ մատնանշաված է առնվազն երկու պատգամավորի անուն): Այլ պատգամավորների մեքենաների անիվների վնասում, մեքենանենրի վրա վիրավորական գրառումներր եւ խազեր նույնպես եղել են: Եզրահանգելով՝ հորդորում եմ
  1. Վարչապետի մամլո ծառայությանը՝ ժամանակին եւ ամբողջությամբ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին նման հրապարակումների մասին:
  2. ՀՀ ոստիկանությանը՝ ժամանակին եւ օպերատիվ արձագանքել մամուլի նմանատիպ հրապարակումներին եւ չսպասել վարչապետի հետ պատգամավորների հարցուպատասխանին:
  3. Պատկան մարմիններին՝ ուսումնասիրել նշված հրապարակումները, այդ թվում՝ պատգամավորների աշխատանքը խոչընդոտելու ահազանգերը, եւ պատշաճ ընթացք տալ:
Պատրաստեմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել եւ աջակցել ընտրողական մոտեցումներից խուսափելու եւ օրինականության պահպանման հարցերում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր