00:00:00

Ձեր մեկնաբանությունները աբսուրդ են. Փաշինյանը՝ Սփյուռքի նախարարին

18:35, 04 հոկտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հոկտեմբերի 4–ի կառավարության նիստում դժգոհություն հայտնեց կառավարության ներկայացրած՝ օրենսդրական փոփոխության ձևակերպումների հետ կապված։ Կառավարությունն առաջարկում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ Փաշինյանը դժգոհություն հայտնեց օրենքում փոփոխության ձևակերպումից, ըստ որի, առաջարկվում էր սահմանել, որ 4 և ավելի երկրների նախագահների այցելության դեպքում կառավարությունը լիազորված է լինելու աշխատանքային օր տեղափոխել: «Ենթադրենք երկրների ղեկավարներ չեն այցելում, այլ պատանեկան օլիմպիադա է կազմակերպվում: Պետք է այնպիսի ձևակերպում գտնել, որ ամեն անգամ անհրաժեշտություն չառաջանա օրենքում փոփոխություն կատարելու: Իմաստը պետք է լինի այն, որ պետության և հանրային կյանքի բացառիկ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ սահմանվեն ոչ աշխատանքային օրերը»,- ասաց վարչապետը։ Փոխվարչապետ Արարարտ Միրզոյանը մտահոգություն հայտնեց՝ եթե բացառիկ գրեն, ապա դա շատ մեկնաբանությունների առիթ կտա, և տեսականորեն ամեն երեքշաբթին կառավարությունը կարող է համարել բացառիկ: Վարչապետը հարց բարձրացրեց, թե ինչու՞ կանխավարկած կա, թե կառավարությունը նստած մտածում է, թե ոնց տեղափոխի աշխատանքային օրերը: «Եթե այդպիսի կառավարություն լինի, հասարակությունը կառավարությանը կուղարկի հանգստանալու», - ասաց Փաշինյանը: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ասաց, որ հարցը Ազգային ժողովում կարող է քննարկման առարկա դառնալ: «Ձեր մեկնաբանությունները աբսուրդ են», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ, ի սկզբանե, տրված է բացառիկ իրադարձության ձևակերպումը, բայց դա կառավարությանը կտա լայն լիազորություն և Ազգային ժոովում տարընթերցումներ կլինեն: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իր մտահոգությունը կապված է նախագծի անվան հետ: «Ինձ անհանգստացնում է, որ սա տոների և հիշատակների օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ», - ասաց նա, ինչը ծիծաղ առաջացրեց կառավարության անդամների շրջանում։ Ի դեպ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկար ժամանակ հազիվ էր զսպում ծիծաղը։ «Մենք դա համարում ենք հիշարժան իրադարձություն», - ասաց վարչապետը: Որոշումն ընդունվեց որոշ փոփոխություններով՝ 4 և ավելի նախագահների այցին ավելացվեց «հիշարժան իրադարություն» ձևակերպումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր