00:00:00

440 մլն-ով կնորոգվի Մ4՝ Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը

18:18, 04 հոկտեմբեր 2018

Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջան սահմանի 110+900 կմ - 118+300 հատվածում պարբերական պահպանման՝ միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 439 մլն 268,7 հազար դրամ կհատկացնի: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Մ4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300 7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին եւ գտնվում է գերմաշված վիճակում: Խուսափելով ճանապարհահատվածի հետագա քայքայումից եւ հաշվի առնելով, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վերակառուցման պատճառով փակ է ավտոմեքենաների երթեւեկության համար, ինչի պատճառով բեռնափոխադրումների մեծ մասը եւ մարդատար ավտոմեքենաների հոսքը դեպի հանրապետություն եւ դուրս կատարվում են Մ4 ավտոճանապարհով, անհրաժեշտություն է առաջացել նորոգել վերը նշված ճանապարհահատվածի ծածկը: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նշված ճանապարհի կարեւորությունը զբոսաշրջության ներգրավման տեսանկյունից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր