00:00:00

«Ժողովուրդ». «Ինչ արել ենք, լավ ենք արել». դատավորների ընտրությունը ԲԴԽ-ի վրա շատ թանկ է նստել

13:27, 07 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ին դատի էին տվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ի դեմ դատական հայց ներկայացրած հերթական դատավորը Լիզա Գրիգորյանն է: Նա դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները:

Բացի այդ, դատական համակարգում ստորագրահավաք է սկսվել, որով դատավորները պահանջում են, որ ԲԴԽ անդամներն արտահերթ նիստ հրավիրեն, հանդիպեն իրենց հետ: Հանդիպումը կայացել է, սակայն դատավորները դժգոհ են, քանի որ ԲԴԽ անդամներն իրենց գործողությունների հետ կապված ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել՝ ասելով. «Ինչ արել ենք, լավ ենք արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր