00:00:00

Մարզպետն արհամարհել է հրավերը. Էջմիածնի մարզադահլիճի վերանորոգումը ֆինանսավորել է Դոն Պիպոն. «Ժամանակ»

13:18, 07 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել թիվ 1 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի և հարակից շինությունների բացման արարողությունը: Մարզադահլիճը վերանորոգելու և անհրաժեշտ սպորտային գույքով ապահովելու ֆինանսավորումը իրականացրել է կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) ստեղծած հիմնադրամը: Չնայած հրավերքին, միջոցառմանը չի մասնակցել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Մարզադահլիճի բացումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1-ին, սակայն մարզպետ Միրիջանյանը այն ժամանակ ասել էր, որ սեպտեմբերի 1-ը ծանրաբեռնված օր է, և ինքը կընդունի հրավերը ու կմասնակցի բացմանը, եթե այն տեղի ունենա սեպտեմբերի 6-ին: Թե ինչու է մարզպետն այս անգամ էլ արհամարհել հրավերը, դժվար է ասել, բայց բացասական վերաբերմունքը մնացել է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր