00:00:00

Գևորգ Կոստանյանը վայր կդնի մանդատը և կմեկնի Եվրոպա՝ աշխատելու. «Հրապարակ»

13:22, 06 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձևավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։ Առաջիկայում նա վայր կդնի ԱԺ մանդատը և կմեկնի Եվրոպա՝ նորաստեղծ մարմնում աշխատելու։ Հիշեցնենք՝ Կոստանյանը ՀՀԿ անդամ չէ, սակայն պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը․ ՀՀԿ համամասնական ցուցակում նա է հաջորդը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր