00:00:00

Հայաստանի ԱԳ նախարարը Ռաֆայել Հովհաննիսյանին պարգեւատրել է Պատվո մեդալով

15:21, 31 օգոստոս 2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռաֆայել Հովհաննիսյանին եւ նկարահանող խմբին՝ հաղորդաշարի՝ եթեր դուրս գալու 15-ամյակի կապակցությամբ: ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորել է հյուրերին հոբելյանի առթիվ եւ գոհունակությամբ արձանագրել է, որ հաղորդաշարի գոյության ողջ ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ հաստատվել եւ իրականացվում է արդյունավետ համագործակցություն։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԱԳՆ-ը շարունակելու է աջակցել իրապես հաջողված այդ նախագծին, որը հեղինակների ստեղծագործական մոտեցման շնորհիվ բացահայտում է աշխարհի տարբեր հատվածներում ներկայացված մեր մշակույթն ու ինքնությունը, հայկական Սփյուռքի մեծ ներուժը, ինչպես նաեւ յուրովի ներկայացնում Հայաստանի դիվանագիտական ծառայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր