00:00:00

Պաշտպանի աջակցությամբ մայրը հնարավորություն է ստացել տեսակցել իր անչափահաս երեխաներին

14:19, 31 օգոստոս 2018

Երկու մանկահասակ երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր երեխաներին տեսակցելու հարցում: Դիմումատուն Պաշտպանին տեղեկացրել է, որ մինչև դատարանը կորոշի երեխաների բնակության վայրի հարցը, խնամակալության և հոգաբարձության մարմինը որոշել է շաբաթական 2 օր երեխաներին տեսակցելու հնարավորություն տալ, մինչդեռ ամուսինը չի թույլատրում: Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ են ուղարկվել պատկան մարմիններին՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորումները: Արդյունքում, հարցը կարգավորվել է: Դիմումատուն ևս Պաշտպանին տեղեկացրել է, որ անխոչընդոտ կարողանում է տեսակցել երեխաներին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր