00:00:00

Հովհաննես Համբարձումյանը կարիերան կշարունակի Կիպրոսում

03:32, 31 օգոստոս 2018 Սպորտ

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նոր թիմ ունի: 27-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Կիպրոսի առաջնությունում հանդես եկող «Էնոսիս Նիոն Պարալիմնի»: «Պարալիմնին» Կիպրոսի նոր մեկնարկած առաջնությունում առաջին հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 2-ին: Ակումբը բարի գալուստ է մաղթել Համբարձումյանին: Տեղեկանում ենք, որ մեր ֆուտբոլիստը մարզվել է նոր թիմի հետ և արժանացել է գլխավոր մարզիչ Անդրե Պաուսի հավանությանը: Հիշեցնենք, որ Համբարձումյանի իրավունքները պատկանում են «Bucket Group» գործակալությանը, որը ղեկավարում է Ռուբեն Վեսմադյանը: Հովհաննեսը հունիսին էր հեռացել մակեդոնական «Վարդարից», որտեղ հանդես էր գալիս 2014 թվականից: Նա Երևան էր վերադարձել և մարզավիճակը պահպանում էր «Արցախում» մարզվելով: Հովհաննես Համբարձումյանը այս անգամ չի հրավիրվել Հայաստանի հավաքական: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը նշում է, որ պատճառը թիմ չունենալն էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր