00:00:00

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի սաները դիպլոմներ ու կրծքանշաններ են ստացել

01:34, 31 օգոստոս 2018

Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2017-2018 թթ. շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիսության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Շրջանավարտներին դիպլոմների և կրծքանշաններ հանձնելու ու ոստիկանության լեյտենանտի կոչումների շնորհման հանդիսավոր արարողությունից հետո նրանց ողջույնի խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության քոլեջի շրջանավարտներին շնորհավորանքի խոսքով դիմեց ՀՀ կրթության և գիտության Արայիկ Հարությունյանը: Դիպլոմների հանձնման արարողությունն ավարտվեց շրջանավարտների հանդիսավոր երթով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր