00:00:00

Պաշտոնաթող սպաների հետ քննարկել է նրանց բնակարանային ապահովման խնդիրը

00:13, 31 օգոստոս 2018

Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել   բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։ Ինչպես  տեղեկացրին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերահաստատելով պաշտպանության նախարարության պատրաստակամությունը լուծել տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել Բալայանը պաշտոնաթող սպաների հետ քննարկել է գործադիր իշխանության և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի լուծման հնարավոր և իրատեսական տարբերակները, լսել և հանգամանալից պատասխանել է նրանց կողմից բարձրացված հարցերին։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կառավարությանը հասցեագրված  դիմումի պաշտոնական պատասխանը ստանալուն պես, պաշտոնաթող սպաների շրջանում քննարկել ներկայացված առաջարկները և հանդես գալ միասնական դիրքորոշումով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր