00:00:00

«Ժառանգություն»-ը հրապարակել է ավագանու ընտրություններում թեկնածուների ցուցակը

23:50, 30 օգոստոս 2018

«Ժառանգություն» կուսակցությունը հրապարակել է սեպտեմբերի 23-ին նախանշված Երեւանի ավագանու ընտրություններում իր թեկնածուների ցանկը: «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, եռյակի մյուս երկու հորիզոնականներում են Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Ընդհանուր առմամբ, «Ժառանգության» ընտրացանկում 49 քաղաքական գործիչներ, տարբեր մասնագետներ, քաղաքացիական հասարակության եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ երիտասարդական ակտիվիստներ են ընդգրկված: Ընտրացուցակի առաջին 20 հորիզոնականներում ընդգրկված են հետեւյալ թեկնածուները. 1. Հովհաննիսյան Րաֆֆի - Արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության, Հայ իրավաբանական միության, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի, «Օրրան» բարեգործական կազմակերպության համահիմնադիր 2. Մարտիրոսյան Արմեն - «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ 3. Խուրշուդյան Հովսեփ - «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար, «Արաքս» հրատարակության հիմնադիր 4. Աղբալյան Սեդա - «Աղբալյան Ֆեմիլի» ՍՊԸ-ի համահիմնադիր տնօրեն, հաղորդավար 5. Մարտիրոսյան Ռշտուն - Գավառի պետական համալսարանի դասախոս 6. Ղահրամանյան Գեւորգ - «Ժառանգություն» կուսակցության խոսնակ 7. Արզումանյան Ֆիլիպ - ԱՐԶ Հոլդինգ ՍՊԸ-ի տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ 8. Աբասյան Գայանե - «Գիացինտ» Արտադրական կոոպերատիվի մասնագետ 9. Թունյան Վարդան - Կարեն Դեմիրճյանի թանգարան, գիտաշխատող, «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» Հ/Կ-ի նախագահ 10. Ավետիսյան Ավետիս - Ֆինանսիստ, նախկին քաղբանտարկյալ 11. Ստեփանյան Արմենակ - ճարտարագետ-շինարար 12. Մալխասյան Սոնա - «Օրրան» բարեգործական հ/կ-ի կրթական ծրագրերի համակարգող 13. Բարխուդարյան Սուսաննա - տնտեսագետ-ինժեներ 14. Ալեքսանյան Վանիկ - լրագրող, ինքնագործ կինո-ֆոտո ակումբի ղեկավար 15. Գրիգորյան Դավիթ - ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի բժիշկ 16. Ոսկանյան Մարիաննա - «Գիացինտ» Արտադրական կոոպերատիվի տնօրեն 17. Գամաղելյան Տաթեւիկ - «ՀԱՏԻՔ» ՍՊԸ-ի մարքեթինգի պատասխանատու 18. Բարխուդարյան Արմեն - Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնի դասախոս 19. Քալաշյան Զեմֆիրա - Արմավիրի մարզ, Գյուղ Ֆերիկ հիմնական դպրոցի ուսուցչուհի, «Դասավանդիր Հայաստան»-ի մասնակից 20. Աբրոյան Ստելլա - իրավաբան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր