00:00:00

Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ

23:13, 30 օգոստոս 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։ Սահմանված կարգով հերթագրված թվով 9 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմումներն ու առաջարկները գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես տավարաբուծության զարգացման, անասնաբույժների գործունեության, բույերի պաշտպանության միջոցառումների, գյուղտեխնիկայի պարկի ստեղծման և այլ խնդիրների վերաբերյալ։ Մանրամասնորեն ծանոթանալով բարձրացված խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները՝ Արթուր Խաչատրյանը հանձնարարականներ է տվել դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր