00:00:00

Երեւանի օրը կնշվի հոկտեմբերի 20-ին և 21-ին

15:41, 30 օգոստոս 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման նախագիծ համաձայն, որի նախատեսվում է Երևանի օրը սեպտեմբերի 29-ի և 30-ի փոխարեն նշել հոկտեմբերի 20-ին և 21-ին: Ըստ հիիմնավորման ՀՀ կառավարության 23.06.2005թ. N 822-Ն որոշման համաձայն՝ Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Այսինքն, 2018 թվականին Երևանի օրը պետք է նշվեր 2018 թվականի հոկտեմբերի 13-ին: Նախարարը պարզաբանեց, որ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 29.03.2018թ. N 325-Ն որոշման ընդունման պահին ստույգ հայտնի չէին, թե հոկտեմբեր ամսվա, որ օրերին Հայաստանի Հանրապետությունում պետք է կայանա Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, և, որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800 ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից և այլն՝ ՀՀ կառավարության նշված որոշմամբ Երևանի օրվան նվիրված միջոցառումները նախատեսվել է իրականացնել 2 օր՝ ս.թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին: Այժմ ստույգ հայտնի են Հայաստանի Հանրապետությունում կայացող Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները՝ 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը: Հաշվի առնելով նաև և կարևորելով 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը, առաջարկվում է Երևանի օրը նշել ոչ թե 2018թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ գագաթնաժողովի կայանալուց առաջ, այլ դրանից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր