00:00:00

Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք․ Փաշինյան

15:25, 30 օգոստոս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այսօր կառավարության հերթական նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը անդրադարձավ նախորդ նիստերից մեկում իր այն հայտարարությանը, որ ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված և հիմա արդեն շատ լրջորեն պետք է զբաղվեն բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան: «Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները այսպես ասած ցավոտ գործընթաց են, ես կածում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումնեի մեր ալգորիտմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփումների ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը։ Վարչապետը կարծում է, որ եթե մենք բարեփոխումներ իրականացնելու համար ունեն բավարար փաստարկներ, որով համոզել են իրենք իրենց, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանան հանրությանը: Նա համոզմունք հայտնեց, որ այս ճանապարհով իրենց բարեփոխումները, գործողությունները կլինեն ավելի արդյունավետ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նոր կառավարման համակարգ ունեն, որը պատմականորեն կոչվում է ուղիղ-ժողովրդավարությունից և այս տրամաբանությունից պետք է բխի քայլերը: Նա նշեց, որ հաջորդ շաբաթվանից կարող են հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սկսեն երկխոսությունը հանրության հետ և իրենց խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակություն, ընկալում ձևավորելը: «Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանու տեղի ուենցած ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Ես կարծում եմ մենք բոլորս այս առումով պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը և բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն և հաջողություն»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր