00:00:00

Կարկուտից տուժած գյուղացիներին փոխհատուցում չի տրվի․ նախարար (տեսանյութ)

15:17, 30 օգոստոս 2018

Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր, որ օգոստոսի 18-ին  Արարատի մարզում տեղացած առատ կարկուտը զգալի վնասներ է հասցրել մարզի մի շարք համայնքների գյուղացիական տնտեսությունների։ Համայնքների բնակիչները բարձրաձայնում են՝ ակնկալում են կառավարության աջակցությունը։ Մեզ հետ զրույցում մի շարք գյուղաբնակներ հայտարարել էին, որ կրած վնասները լուրջ են։ Մինչդեռ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Irakanum.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունները զգալի վնասներ չեն կրել, եւ հետեւաբար փոխհատուցում չի լինելու։ Ըստ նախարարի՝ նշված գյուղացիներին կտրվի միայն  դրամական աջակցություն, սակայն ոչ թե կրած վնասի չափով, այլ պետության հնարավորությունների սահմաններում։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=pi9IDVKQyPM&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր