00:00:00

Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին

02:59, 30 օգոստոս 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես  տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  hանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կան բավարար պայմաններ՝ այդ համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության խորացումը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր