00:00:00

Պաշտոնական. Ռեալը նոր հարձակվող ունի

02:44, 30 օգոստոս 2018 Սպորտ

Մադրիդի «Ռեալը» նոր հարձակվող ունի: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, «սերուցքայինները» ձեռք են բերել «Լիոնի» ֆուտբոլիստ Մարիանո Դիասի տրանսֆերը: Խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Պաշտոնական այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` «Ռեալն» ակտիվացրել է ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու իրավունքը: Տեղափոխության արժեքը կազմել է մոտավորապես 20 մլն եվրո: Մարիանոյի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 31-ին: Հիշեցնենք, որ հարձակվողը ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել հենց «Ռեալից» 2017 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր