00:00:00

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փրկարար ծառայության տնօրենը քննարկել է կարողությունների զարգացման ծրագրի արդյունքները

02:19, 30 օգոստոս 2018

Օգոստոսի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական կարմիր խաչի ընկերության պատվիրակություններին: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության ոլորտում փրկարար ծառայության կարողությունների զարգացման 2017-18 թթ. համագործակցության ծրագրի արդյունքները, ընթացքը և նախանշել հետագա քայլերը: Նախատեսվում է նաև երկկողմ փոխգործակցության և ընդգրկուն դասընթացների միջոցով զարգացնել ՀՀ ԱԻ նախարարության ՓԾ քաղաքային և համայնքային ստորաբաժանումների անձնակազմի կարողությունները: Դասընթացները կներառեն ինչպես հրշեջ-փրկարարական, այնպես էլ առաջին բուժօգնության ծրագրեր: Օրակարգի կարևոր բաղադրիչներից էր հայկական կամավորական խմբերի կազմավորման և վերապատրաստման հարցը: Ողջունելով հյուրերին՝ Ա. Նահապետյանը շնորհակալություն է հայտնել պարբերական աջակցության համար և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կլինի շարունակական ու կընդգրկի ավելի մեծ ծավալեր: ՓԾ տնօրենը ներկայացրել է նաև ԱԻ նախարարության առաջարկությունները համագործակցության ուղղությունների ու հեռանկարների վերաբերյալ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին հայ փրկարարների, կամավորների վերապատրաստման և ուսուցման ընթացակարգերին ու ԱԻՆ վարժանքներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական կարմիր խաչի ընկերության մասնակցությանը: Հանդիպման ավարտին քննարկվել է ս. թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում կազմակերպվելիք ուսումնավարժությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական կարմիր խաչի ընկերության ներգրավվածության հեռանկարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր