Երեւանի քաղաքապետի ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմասնակցի 195 թեկնածուով: Քաղաքապետի թեկնածուն ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է, իսկ 195-րդ համարը ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն է: ԲՀԿ-ականների խոսքով՝ իրենց ցուցակի սկզբում եւ վերջում ԲՀԿ առանցքային դեմքերն են: Ըստ նրանց՝ սա ինքնատիպ քայլ է:
Ներկայացնում են ԲՀԿ-ի 20 թեկնածուներին:
1.Նաիրա Զոհրաբյան- ԱԺ պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ
2.Պետրոս Ղազարյան- «Ուրբագիծ» հազորդման հեղինակ-վարող
3.Արման Աբովյան- քաղաքագետ
4.Միքայել Մանրիկյան- պրոֆեսոր, բժշկական համալսարան
5.Արմեն Ներսիսյան- «Համերաշխություն» ՀԿ նախագահ
6.Նազիկ Ավդալյան- ծանրորդ
7.Մարկոս Հարությունյան- շուկայի զարգացման մենեջեր
8.Արմեն Այվազյան- ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Նազարյանի օգնական
9.Ջիվան Պողոսյան- Երեւանի ավագանու ԲՀԿ նախկին խմբակցության ղեկավար
10.Հռիփսիմե Առաքելյան- լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն
11.Լյուդմիլա Սարգսյան-ՍԴՀԿ նախագահ
12.Քրիստինա Վարդանյան- բժիշկ, բնապահպան, ԵՊՀ դասախոս
13.Գոռ Դարբինյան- իրավաբան
14.Գեւորգ Շեկոյան- մենեջեր
15.Հայկ Վարդանյան- ԲՀԿ Արաբկիր շրջանի պատասխանատու
16.Վարդան Ավետյան- ՀՀ մտավոր սեփականության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ
17.Էվելիան Խաչատրյան- Իսակովաի անվան 132 դպրոցի դասվար
18.Վարդան Միրզոյան- ԲՀԿ Շենգավիթի պատասխանատու
19.Ռաֆայել Այվազյան- ԲՀԿ Կնետրո վարչական շրջանի պատասխանատու
20.Մարտի Իսախանյան-«Տորք Անգեղ» սպորտ դպրոցի փոխտնօրեն
21.Մհեր Սահակյան- գործարար