00:00:00

ՊՆ վարչական համալիրում շարունակվում են հավաք-պարապմունքները

00:33, 29 օգոստոս 2018

ՊՆ  վարչական համալիրում նախօրեից մեկնարկած հավաք-պարապմունքի ընթացքում այսօր դասախոսությունով հանդես են եկել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման  վարչության պետ, գ/մ Գենադի Տավարածյանը, նույն վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Առուստամյանն ու վարչության ավագ սպա, գնդապետ Արթուր Զախրաբեկյանը: Բանախոսներն անդրադարձել են  պետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերին, այդ գործընթացը կարգավորող օրենքներին և սահմանադրության համապատասխան կետերին, ինչպես նաև ներկայացրել են  պետական միասնական կառավարման համակարգի՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման հիմնադրույթները: Անդրադարձ  է կատարվել ժամանակակից պատերազմների բնույթին և  ռազմական գործողությունների վարման եղանակներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր