00:00:00

Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը վերականգնել է առերևույթ յուրացմամբ պետության պատճառված ավելի քան 6.5մլն դրամի վնասը

23:33, 28 օգոստոս 2018 Իրավական

2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Կ․Ս-ն դպրոցում պահակի 4 հաստիքների առկայության պայմաններում, առանց համապատասխան իրավական հիմքերի, առանց համապատասխան աշխատանքները փաստացի կատարելու, երկու հոգու ներառել է տարիֆիկացիոն ցուցակներում՝ որպես պահակ և հնոցապան, իսկ մեկ հոգու, առանց համապատասխան իրավական հիմքերի, սակայն աշխատանքը փաստացի կատարելու պայմաններում, տարիֆիկացիոն ցուցակներում ներառել է որպես լաբորանտ: Ապա նույն դպրոցի տնտեսվար Ս․Հ-ի և տեխնիկական աշխատող Ս.Մ.-ի օժանդակությամբ նրա կողմից յուրացվել է հնոցապանի հաստիքն զբաղեցնող անձի  հասանելիք գումարը, ինչպես նաև վատնվել է ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները՝ պետությանը պատճառելով գույքային վնաս։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա դպրոցի նախկին տնօրեն Կ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, դպրոցի տնտեսվար Ս. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, Ս. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով։ 2018թ. հուլիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և ներկայումս գտնվում է դատաքննության ընթացքում: Արտադատական միջոցառումներ ձեռնարկելու դատախազի իրավասության իրացմամբ 2018 թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ընդունելության է հրավիրվել նշված քրեական գործով մեղադրյալ Կ. Ս.-ի պաշտպան ՀՀ ՓՊ փաստաբան Սլավիկ Պողոսյանը: Նրան առաջարկվել է վերականգնել քրեական գործով հիմնավորված՝ պետությանը պատճառված ամբողջ գումարը՝ պարզաբանելով, որ այդ հանգամանքը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, կդիտարկվի որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք։ Արդյունքում պաշտպանի կողմից դատարանին է ներկայացվել վճարման հանձնարարագիր առ այն, որ ամբաստանյալ Կ. Ս.-ի կողմից բանկային փոխանցման միջոցով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցվել հիշյալ քրեական գործով հաստատված՝ պետությանը պատճառված ամբողջ 6,620,000 ՀՀ դրամ գումարը:   Ծանուցում.   ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր