00:00:00

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

20:56, 28 օգոստոս 2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450 կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։
Այդ ընթացքում սահմանվում են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային հետևյալ երթուղիները.
1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների, երթուղային ավտոբուսների և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար.
Ա) Մ4 (Երևան-Սևան-Իջևան) - Մ16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)- Վրաստանի սահման ճանապարհահատվածներով
Բ) Մ3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր) - Մ8 (Վանաձոր-Դիլիջան)- Մ4 - Մ16 ճանապարհահատվածներով
Գ) Մ3 (Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Վրաստանի սահման) ճանապարհով
2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր առաջարկվում է իրականացնել հետևյալ երթուղիներով.
Ա) Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի և
Բ) Վանաձոր - Մ6 - Դսեղ - Մարց ճանապարհահատվածներով
36. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը վերանորոգվող ճանապարհահատվածով կարող է իրականացվել ժամը 20.00-ից մինչև առավոտյան 08.00 ժամանակահատվածում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր