00:00:00

Նախարարը գոհունակություն է հայտնել կատարված շինաշխատանքների որակի վերաբերյալ

19:52, 28 օգոստոս 2018

Այսօր տեղի է ունեցել հիմնանորոգված Նոյեմբերյանի ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Տավուշի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա շնորհավորել է աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: Նախարարն իր խոսքում գոհունակություն է հայտնել շինարարներին` աշխատանքները որակով ու ժամկետում իրականացնելու համար:

Նոյեմբերյանի ավագ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող«Կրթության բարելավում վարկային ծրագրի» շրջանակներում: Հիմնանորագվել է դպրոցի մեկ մասնաշենքը, իրականացվել են բոլոր 7 մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղված ամրացման աշխատանքներ, բարեկարգվել են  դպրոցի բակը, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակները:

Տեղեկացնենք նաև, որ «Կրթության բարելավում վարկային ծրագրի» շրջանակում այս տարի շահագործման կհնաձնվեն հիմնովին վերակառուցված ևս 4 մարզային ավագ դպրոցներ (Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոց, Արմավիրի մարզի Մեծամոր  քաղաքի թիվ 2 ավագ դպրոց, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոց և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոց):  Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից  հատուկ ուշադրություն է դարձվել ավագ դպրոցների կարիքներին. տեխնիկական, բնագիտական և հումանիտար հոսքերի ուսուցման կազմակերպման համար: Հաշվի են առնվել, թե ինչ տիպի դասասենյակներ և սարքավորումներ են անհրաժեշտ դպրոցին` ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ և այլն: Բացի այդ հիմնանորոգման նախագծերում  պահպանվել են ներառական կրթության կազմակերպման պահանջները, այսինքն`  վերակռուցված դպրոցների շենքերն ունեն հարմարեցված միջավայր: Բացի բուն շենքի հիմնանորոգումից,կատարվել է տարածքների բարեկարգում, կառուցվել են մարզական խաղահրապարակներ, մարզադահլիճներ:Հիմնանորոգվող  դպրոցները ընտրվել են  ՀՀ ԿԳ նախարարության կողմից մշակված  և Համաշխարհային բանկի կողմից  հաստատված  չափանիշների հիման վրա, որտեղ  բացի  շենքային պայմաններիգնահատականից, հիմք է ընդունվել դպրոցի կառուցման տարեթիվը և աշակերտների քանակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր