00:00:00

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Լիբանանից ժամանած պատվիրակությանը

18:34, 28 օգոստոս 2018

Օգոստոսի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Լիբանանից Հայաստան այցելած պատվիրակությանը: Փոխվարչապետը ողջունել է պատվիրակության ներկայացուցիչներին՝ գործարարներին և պետական մարմինների ներկայացուցիչներին, նշել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և դրանում կարևոր դեր ունի նաև լիբանանահայ համայնքը, սակայն շարունակում է չիրացված մնալ ոչ պակաս մեծ պոտենցիալ, որն իրացնելու համար անհրաժեշտ են բարձր մակարդակի այցեր և քննարկումներ ծավալել: Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանում օրենքի դաշտում գործող ներդրողները պաշտպանված են լինելու: Պատվիրակության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները կհասնեն նույնքան բարձր մակարդակի, որքան քաղաքականն են: Այս առումով կարևորվել են կնքված հուշագրերի, պայմանագրերի պահպանմանն ու կյանքի կոչմանն ուղղված ջանքերը: Այս առնչությամբ՝ կողմերը քննարկել են նաև հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր: Լիբանանյան կողմի ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ջերմ ընդունելության առթիվ, նշել, որ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գինու, խաղողի արտադրության ոլորտում: Փոխվարչապետն իր հերթին ներկայացրել է թեթև արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, «խելացի» գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները և հայտնել, որ իր գրասենյակը մշտապես պատրաստ է ցանկացած խնդրի դեպքում լիազորությունների շրջանակում աջակցություն ցուցաբերելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր