00:00:00

Երբ ես, Նիկոլը և Արամը կհայտարարենք, որ «Ելք»-ն այլևս չի գործում, այդ ժամանակ էլ կարող եք արձանագրել դա. Մարուքյան

17:38, 28 օգոստոս 2018

Երբ ես, Նիկոլը և Արամը կհայտարարենք, որ «Ելք»-ն այլևս չի գործում, այդ ժամանակ էլ կարող եք համարել, որ այն այլևս չկա։ Այս մասին, այսօր ԱԺ-ում րագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Ելք» դաշինքը պառակտվել է։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու որոշում կայացվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առանձին, Մարուքյանը նշեց, որ իրենք նպատակահարմար գտան մասնակցել «Լույս» դաշինքով։
Հարցին՝ արդյոք միայնակ մասնակցելու որոշումը «Քաղաքացիական պայմանագրինն» էր, Մարուքյանը նշեց. «Անգամ չենք քննարկել միասին մասնակցելու հարց։ Մեր գործընկերները որոշել են մասնակցել մի ուժով, մենք՝ երկու»։
Մարուքյանը ընդգծեց, որ ապագա համագործակցության դուռը մեկը մյուսի նկատմամբ միշտ էլ բաց է։ Դիտարկմանը՝ այդ դեպքում միասին կմասնակցե՞ն խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Մարուքյանն ասաց. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ո՛չ օրը գիտենք, ո՛չ ժամկետը։ Օրը կգա, բարին հետը, այդ ժամանակ էլ որոշումը կհրապարկենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր