00:00:00

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

17:44, 27 օգոստոս 2018

Օգոստոսի 27-28-ը, 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևանում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նաև ուշադրություն են հրավիրում. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Երևանում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
  Հանրապետության տարածքում` Երևանում՝

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր