00:00:00

Գործադուլ՝ Արմավիրում. Վարորդները բողոքում են գծատերերից

15:38, 27 օգոստոս 2018

Վաղ առավոտից Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում։ Քաղաքի երթևեկությունը կաթվածահար է եղել, քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից Irakanum.am-ին փոխանցեցին, որ  խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար շուտով կլինի Արմավիր քաղաքում կլինի փոխնախարար Արմեն Փամբուկչյանը։ Ըստ նախնական տվյալների՝ վարորդները բողոքում են գծատերերի՝ օրվա պլանի բարձրացումից։   Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էլ հայտնել է, որ խնդիրը գծատերերի հետ է, վարորդները պլանային վարձի իջեցում են պահանջում։ Այս պահին, նրա խոսքով, Արմավիր-Երևան երթուղին սպասարկող գազելներով ուղևորափոխադրում չի իրականացվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր