00:00:00

Վանաձորում թալանել են տեղի երաժշտական դպրոցի ուսուցչուհու տունը. վնասը կազմում է մոտ 1,5 մլն դրամ

14:39, 27 օգոստոս 2018 Իրավական

Լոռու մարզում օգոստոսի 26-ին խոշոր չափի գողության դեպ է գրանցվել. Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձորի բնակչուհի 23-ամյա Անժելա Տ.-ն եւ հայտնել, որ օգոստոսի 25-ի ժամը 13:00-ից մինչեւ այսօր գիշերը ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան մուտքի դուռը բացելու միջոցով ներս են մտել բնակարան, եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ինչպես նաեւ ոսկյա ու արծաթյա զարդեր: Shamshyan.com-ի փոխանցմամբ, գողը կամ գողերը նշված բնակարանից տարել են 7000 ՌԴ ռուբլի, 200 հազար դրամ, 300 դոլար, ինչպես նաեւ 1 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա եւ արծաթյա զարդեր: Աղբյուրի տեղեկություններով, գողոնը պատկանում է Վանաձորի թիվ 4 երաժշտական դպրոցի ուսուցչուհի, 55-ամյա Սրբուհի Ա.-ին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31