00:00:00

Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում

14:25, 27 օգոստոս 2018

Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն առավոտյան տեղեկացրեց, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան»,- գրված է փոխնախարարի գրառման մեջ: Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար, ինչպես նշել է Արմեն Փամբուխչյանը, մեկնում է Արմավիր քաղաք: Ըստ նախնական տվյալների՝ վարորդները բողոքում են գծատերերի՝ օրվա պլանի բարձրացումից։ Այս պահին Արմավիր-Երևան երթուղին սպասարկող գազելներով ուղևորափոխադրում չի իրականացվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր