00:00:00

Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը Վեսթ Հեմի հետ խաղում

21:56, 26 օգոստոս 2018 Սպորտ

«Whoscored» հեղինակավոր կայքը ներկայացրել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունն ԱՊԼ-ի 3-րդ տուրի` «Վեսթ Հեմի» հետ տնային խաղում: «Արսենալը», հիշեցնենք, 3:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Մխիթարյանն, ընդհանուր առմամբ, 3 հարված է կատարել, որից մեկը` մրցակցի դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստը 48 փոխանցում է կատարել թիմակիցների ուղղությամբ` 85,4% ճշգրտությամբ: Սակայն, դրանցից ոչ մեկը սրող չի եղել: Մխիթարյանը 4 անգամ խախտել է կանոնները, իսկ նրա նկատմամբ մրցակցի խաղացողները խախտում թույլ չեն տվել: Մխիթարյանը բավականին ցածր` 6,2 գնահատականն է ստացել «Whoscored»-ի փորձագետների կողմից:

armsport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր