00:00:00

Հանուն Ամուլսարի պաշտպանության մոտոերթը հասել է հանքի տարածք

20:14, 26 օգոստոս 2018

Հանրապետության հրապարակից մեկնարկած Հայկական բնապահպանական ճակատը մոտոցիկլետներով երթով հասել է Ամուլսար: Ինչպես տեղեկանում ենք ճակատի ֆեյսբուքյան էջից, երթի մասնակիցները տեղում ծանոթանում եմ Ալուսարի պահապանների հետ, որոնք մի քանի օր շարունակում տեղում են, իսկ մյուսները տարածքն են նաև ուսումնասիրում: Նախքան այդ նրանք կանգառ արեցին Գնդեվազում, որտեղ ևս հավաքված են մի շարք բնապահպաններ: Կազմակերպիչների խոսքով՝ երթի նպատակն է աջակցություն հայտնել այն մարդկանց, որոնք պայքարում են Ամուլսարի պահպանության համար: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մարդիկ մոտենում են իրենց, հետաքրքրվում, թե ինչ նպատակով են իրենք օրեր շարունակ գտնվում այստեղ, ուտելիք են նաև բերում: Հիշեցնենք, որ երթը մեկնարկել է այսօր վաղ առավոտյան: Ակցիայի կազմակերպիչները երթից առաջ ևս մեկ անգամ շեշտեցին, որ Ամուլսարի հանքի շահագործումից վտանգ կա, որ ստորգետնյա ու վերգետնյա ջրերը կարող են թունավորվել:
Նրանք հիշեցրին, որ ՀՀ ջրային պաշարների զգալի հատվածն այդ տարածքում է գտնվում: Տևական ժամանակ է, ինչ ակտիվիստները փակել են Ամուլսար տանող ճանապարհները: Նշենք, որ օրեր առաջ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև հանքի աշխատողները՝ պահանջելով վերսկսել հանքի աշխատանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր