00:00:00

Հայաստանում նոր կառավարության ձեւավորումը կարող է խթան դառնալ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների համար

02:28, 26 օգոստոս 2018

Հայաստանում նոր կառավարության ձեւավորումը կարող է խթան դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հայաստանում նոր կառավարության ձեւավորումը կարող է խթան դառնալ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար եւ Գերմանիան նույնպես կարող է դրան մասնակցել»,-ասել է Մերկելը: Նա ընդգծել է, որ «իր երկիրը շահագրգռված է հակամարտության լուծմամբ եւ իր ներդրումը կունենա Մինսկի խմբի շրջանակներում»: Մերկելը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել: «Մենք համաձայն ենք այն կարծիքի հետ, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում` այս տարածաշրջանում, պետք է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծվեն», - նշել է Գերմանիայի կանցլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր